Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 12-13.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Դեղատոմսերն այլևս չեն կնքվի և չեն դրոշմակնքվի

Օգոստոսի 25-ից ուժի մեջ են «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող դեղատոմսային ձևաթղթերը հաստատելու մասինե ՀՀ կառավարության 2001 թ. օգոստոսի 14-ի որոշման մեջ կատարված փոփոխությունները:

 

Ըստ այդմ, վերացվում է դեղատոմսային ձևաթղթում բժշկի կողմից փաստաթուղթը կնիքով վավերացնելու, ինչպես նաև բժշկական կազմակերպության կնիքով հաստատելու պահանջը: Այսուհետ դեղատոմսը, այդ թվում նաև զեղչով դեղատոմսը, ուժի մեջ է այն դուրս գրող բժշկի ստորագրության առկայության դեպքում, և բժշկի անձնական ու բժշկական կազմակերպության կնիքների, դրոշմակնիքի առկայությունն այլևս անհրաժեշտ պայման չի դիտվի: Ընդ որում` սա վերաբերում է ինչպես սովորական, այնպես էլ թմրադեղերի և հոգեմետ դեղերի համար նախատեսված դեղատոմսային ձևաթղթերին: Կնիքի պարտադիր պահանջի վերացումը պայմանավորված է «Դեղերի մասին» օրենքում ընթացիկ տարվա մարտի 19-ին կատարված փոփոխությամբ` կնիքների օրենսդրական պահանջի վերացմամբ: Մինչ այդ առկա օրենսդրության համաձայն՝ մի շարք փաստաթղթեր լրացնելիս կամ կազմելիս բժիշկը պարտավոր էր դրանք հաստատել կազմակերպության կնիքով, իսկ որոշ դեպքերում կնիքով վավերացնելը թողնված էր բժշկի հայեցողությանը:

 

Կառավարության հիմնավորմամբ, բժշկի կողմից կնիքի ձեռք բերումը ոչ միայն դանդաղեցնում է համապատասխան ծառայության մատուցումը, այլև կնիքի օգտագործումը, ինչպես ցույց է տվել փորձը, հավելյալ երաշխիք չի ստեղծում, որ փաստաթղթերը չեն կեղծվի:շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 12.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. crossnews.am
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ